Քաղաքացիական օրենսգիրք

Գ Լ ՈՒ Խ 6ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՀոդված 36.Աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերըԱշխատանքային իրավունքները և պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել և դադարել`1) սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և գործատուների այն գործողություններից, որոնք, թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններ.2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքեր.3) աշխատանքային իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.4) վնաս պատճառելու հետևանքով.5) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է աշխատանքային իրավական հետևանքների առաջացում:Հոդված 37.Աշխատանքային իրավունքների իրականացումը և պարտականությունների կատարումը1. Գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:2. Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:3. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)(37-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 38.Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`1) իրավունքը ճանաչելով.2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.8) վնասի հատուցում ստանալով.9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *