Հաշվետվություն

Այս կիսամյակ ունեցանք տարբեր դասեր։ Դասերի շրջանակներում կատարել եմ  անհատական նախագծեր։

русский

English

հայոց լեզու

Հասարակագիտություն

Պատմություն

Անալիտիկ Երկրաչափություն

Ալգորիթմերի կիրառություն

Քաղ. սոց. հիմունքներ

Ձեռներեցության

Առողջագիտություն

Հունիսյան ճամբար Այգեգործական նախագիծ

Իմ ամառային ճամբար սկսեցիմ ընկեր Նելլիի հետ մասնակցելով այգեգործություն նախագծին այս նախագծի շրջանակներում նախատեսել ենք աշխատենք տիկին Շողիկի ծաղկանոցում ինչպես նաև բույսեր մշակել քոլեջին հարակից բակերից մեկում գտնվող ծաղկանոցում այսօր աշխատեցինք տիկին Շողիկի ծաղկանոցում աշխատելու ժամանակ ինձ համար բացահայտեցիմ խնկածաղիկ (Душица) բույսը ինչպես նաև եզան լեզուն (Подорожник)։

Եզան լեզվի մասին տեղեկություն

ջղախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ[1]։

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։ (Տեղեկություն վերցրել եմ Վիկիպեդիայից)

Խնկածաղիկի մասին տեղեկություն

մակերան, կատավան, մարեմ,Ճատե, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5-7 (այլ տվյալներով՝ 8-9), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկածաղիկ սովորական։

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, երբեմն նաև արմատը։ Բույսը հավաքում են ծաղկման սեզոնում՝ դանակով կամ մանգաղով կտրելով վերգետնյա մասը (գետնից 5–10 սմ բարձրության վրա)։ Չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա փռված բարակ շերտով կամ կախված վիճակում։ Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 23—25%–ը, տրորում են և վերածում փոշու, որը պահում են փակ տուփերի մեջ՝ 3 տարի ժամկետով։ Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի, քաղցկեղի ժամանակ։ (Տեղեկություն վերցրել եմ Վիկիպեդիայից)