Հայաստան

Մենք սովորեցինք չորս բանաստեղծություն, որոնք հայրենիքին են նվիրված այդ բանաստեղծությունների հեղինակներն էին Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Վահագն Դավթյան և Համո Սահյան։ Իմ դուրը եկավ Եղիշե Չարենցի գրված բանաստեղծությունը Հայրենիքում, որովհետև այդ բանաստեղծության մեջ շատ լավեր պատկերված Հայաստանը ինձ դուր եկավ այդ բանաստեղծության մեջ այս երկու տողը (Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։)

Ավետիք Իսահակյան

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես, Սարերըդ կորած երկնի մովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: 

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ: 

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ, Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն. Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ, -Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- 

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք, Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…
1900թ.
Ժնև

Առաջադրանքներ

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար- խոյ

արու այծ- նոխազ, Ների

կառավարության ղեկավար- վարչապետ

էգ ձի- զամբիկ

կնոջ մայրը- զոքանչ

ամուսնու մայրը- սկեսուր

թոռան զավակը- ծոռ

ոսկեղեն պատրաստող- ոսկերիչ

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ ուրախության պատճառն է կրկնապատկվում։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և ճամփորդներն վախեցած են։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե վատը չլիներ։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ ։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նա բոլորի դուրը գալիս էր։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա — Զոհան Շտրաուս

Սկյուտարի սոխակ — Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ —Հոմերոս

Գույների կախարդ —

Հիվանդ հանճարեղ պատանի — Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր — Ջոբայդն

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Մեխանիկական շարժում, նյութական կետ, հետագիծ, անցած ճանապար, տեղափոխություն, արագություն։

Մեխանիկական շարժումը

Տարածության մեջ ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

Նյութական կետ

Կարողե համարվել այն մարմինը, որի շարժման որոշակի պայմաններում կարելի անտեսել իր չափերը կոչվում է նյութական կետ։

Հետագիծ

Հետագիծ է կոչվում այն Մարմնի հետեվից թողած գիծը անցած ճանապեր է կոչվում այդ գծի երկարությունը- S։

տեղափոխություն է կոչվում այն ուղղիղ գիծը որը միացնում է մարմնի շարժման սկզբնակետը և վերջնակետը

Առաջադրանքներ

1.Լրացրեք շրջասությունները․

Ամենայն հայոց բանաստեղծ — Հովհանես Թումանյան

Նորավեպի իշխան — Գրիգոր Զոհրապ

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց — Կոմիտաս

Հայերենի առաջին ուսուցիչ — Մեսրոպ Մաշտոց

Ավարայրի երգիչ — Եղիշե Չարենց

Սպիտակ սավան — ձյուն

Ֆուտբոլի արքա — Պելե

Continue reading Առաջադրանքներ

Առաջադրանքներ

1․ Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի

պատշգամբ

հինավուրց

հանդիպակաց

անօթևան

սայթաքել

թպրտալ

հափշտակել

լաջվարդ

արդուզարդ

մանրէաբան

նախօրե

դիցուք

վայրկյան

սերկևիլ

սիգապանծ

շագանակագույն

անընդհատ։

Continue reading Առաջադրանքներ

Առաջադրանքներ

1.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող- դառնահամ։

ալիքներով ծփացող- ալեծուփ։

ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց։

մտքերի մեջ մոլորված-

ոսկուց ձուլված- ոսկեձույլ։

կյանքը սիրող- կենսասեր։

Continue reading Առաջադրանքներ