Հաշվետվություն

Այս կիսամյակ ունեցանք տարբեր դասեր։ Դասերի շրջանակներում կատարել եմ  անհատական նախագծեր։

русский

English

հայոց լեզու

Հասարակագիտություն

Պատմություն

Անալիտիկ Երկրաչափություն

Ալգորիթմերի կիրառություն

Քաղ. սոց. հիմունքներ

Ձեռներեցության

Առողջագիտություն

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1908

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Բանաստեղծությունը՝ անգիր

***

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…