Հաշվետվություն

Այս կիսամյակ ունեցանք տարբեր դասեր։ Դասերի շրջանակներում կատարել եմ  անհատական նախագծեր։

русский

English

հայոց լեզու

Հասարակագիտություն

Պատմություն

Անալիտիկ Երկրաչափություն

Ալգորիթմերի կիրառություն

Քաղ. սոց. հիմունքներ

Ձեռներեցության

Առողջագիտություն

ԱՊՐԻԼ 17-21

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 67/

Առաջադրանք՝

  • Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:

Հոդված 9. Ամուսնություն կնքելու կարգը

1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից:

(9-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-67-Ն օրենք)

 Հոդված 10. Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-26-Ն օրենք)

 

Հոդված 11. Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները

Արգելվում է ամուսնություն կնքել`

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Հոդված 12. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

1. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ:

2. Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:

3. Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում` մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան:

  • Ամուսնության դադարման հիմքերը:

Ամուսնությունն անվավեր ճանաչելը

Ամուսիների իրավունքներն:

Ամուսիների պարտականութ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ 1918 Թ.։ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

Ռազմաքաղաքական իրադրությունն Այսրկովկասում 1918 թ. սկզբին։ 1918 թ. հունվարի վերջին, օգտվելով ռազմա- ճակատի կազմալուծումից, թուրքական զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ խախտեցին Երզնկայի զինադադարը և անցան հակահարձակման։ Արևմտյան Հայաստանում թողնելով ահռելի քանակությամբ զինամթերք՝ ռուսական զորքն սկսեց արագորեն հեռանալ դեպի Ռուսաստան` Մեծ զոհերի գնով գրավված հսկայածավալ Արևմտյան Հայաստանում գերակշիռ թուրքական զորքերի դեմ միայնակ մնացին հայ կամավորները։ Վերջիններս փետրվարին դիմադրություն կազմակերպեցին Երզնկայում Սեբաստացի Մուրադի, Բաբերդում – Սեպուհի, Քղիում Թուրիկյանի գլխավորությամբ։ 1918 թ. հունվարին Կով- կասյան բանակի հրամանատարությունն Անդրանիկին շնորհեց գեներալի կոչում և նշանակեց ռազմաճակատի հրամանատար: Հայությունը փորձեց հնարավոր ամեն միջոց գործադրել զորեղ թշնամուն կանգնեցնելու համար:Անդրանիկը ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ ապարդյուն անցան կամավորներ հավաքագրելու նրա փորձերը: Ապա նա անցավ Կարս, փետրվարի 10-ին ժամանեց Էրզրում, որը փորձեց դարձնել ուժեղ ամրոց։ Արյունալի մարտեր մղելով բազմաթիվ գաղթականների հետ Մուրադը Երզնկայից՝ նահանջեց Դերջան, ապա Էրզրում: Քղիում թուրքերի և քրդերի դեմ ծանր մարտեր ընթացան Թուրիկյանի ղեկավարությամբ: Հայերի ռազմական անհաջողությունները պայմանավորվե ցին նաև անբարենպաստ միջազգային իրադրությամբ։ Ռուսա կան զորքերի հեռանալուց հետո, թուրքերի ճնշման տակ Այսր- կովկասի վրաց և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարեցին երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասյան սեյ- մը, որում ներկայացված էին 32 մենշևիկներ, 30 մուսավաթականներ, 27 դաշնակցականներ և տասնյակ այլ կուսակցություն- ների ներկայացուցիչներ Սեյմի նախագահ ընտրվեց Նիկոլայ Չխեիձեն։ Սեյմը դարձավ Անդրկովկասի դաշնային հանրապե- տության իշխանության նոր մարմինը՝ փոխարինելով կոմիսա- րիատին։ Հայ գործիչները, դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն մտան սեյմի մեջ, որպեսզի թուրքերի դեմ միայնակ չմնան։ Մինչդեռ, թուրքական զորքերը շարունակում էին առաջանալ: Նրանք փետրվարին գրավեցին Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին Էրզրումը, որտեղից Անդրանիկը, չստանալով օգնական ուժեր, նահանջել էր Կարս։Այս ամենին գումարվեց Բրեստ-Լիտովսկում 1918 թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանաթուրքական խմբավորման միջև կնքված չարաբաստիկ պայմանագիրը, որով բոլշևիկյան կառավարությունը հրաժարվում էր Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելոռուսիայից և Մերձբալթիկայից` hoգուտ Գերմանիայի և Արևմտյան Հայաստանից հօգուտ Թուրքիայի։ Դեռ ավելին, փաստորեն թուրքերին էր տրվում նաև Կարսի մարզը, որը 1878 թվականիից Ռուսաստանի կազմում էր:

Առաջին համաշխարհային պատերազմ

Պատճառներ, կողմեր

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Հակամարտող կողմերն էին՝  Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները`   Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմող երկու կողմերն էլ զգում էին մարդկային ներուժի կարիք: Ռուսական իշխանությունները Կովկասում եւ Անդրկովկասում տեղաբնիկ հայերից ինչպես նաեւ ասորիներից, պարսիկներից, հույներից ձեւավորեցին կամավորական ջոկատ: Հայերը մասնակցելով կամավորական շարժմանը հույս ունեին, որ վերջապես կլուծվի Հայկական հարցը եւ Արեւմտյան Հայաստանը կազատագրվի օսմանյան բռնապետությունից: Կամավորների թիվը այնքան մեծ էր, որ Հայ կամավոր խմբի կարգադրիչը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել կամավորների ընդունում: 1914թ հոկտեմբերին չորս ջոկատներում կար 2482 հոգի: Պատերազմի գլխավոր պատճառներն ըստ բնույթի հետևյալն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։

Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդ կային զոհերի թիվը։Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր։ Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնահատական չստացավ։ Ահա թե ինչու հետագայում կատարվեցին ցեղասպանական բազմաթիվ հանցագործություններ։

Ժխտումից ժխտում փաստեր

  1. Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նշում է ցեղասպանության 10 փուլ. դասակարգում, խորհրդանշում, խտրականություն, ապա մարդկայնացում, կազմակերպում, բևեռում, նախապատրաստում, հետապնդում, բնաջնջում և ժխտում։
  2. Օսմանյան կայսրությունը մտավախություն ուներ, որ եթե խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունները քննվեն ոչ թե Օսմանյան դատարանում, այլ միջազգային դատարանում, ապա ի հայտ է գալու Օսմանյան պետության պատասխանատվության խնդիրը, ինչը ենթադրելու էր նաև տարածքային կորուստներ, նյութական հատուցման խնդիր և այլն:
  3. 2008 թ. դեկտեմբերին բազմաթիվ լրագրողների, քաղաքական գործիչների ու գիտնականների կողմից Թուրքիայում սկիզբ առավ «Ես ներողություն եմ խնդրում» քարոզը։
  4. 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  5. Այսպես, 2005 թ. ապրիլի 10-ին, պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնական նամակ հղեց ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյա նին, որտում մասնավորապես ասվում էր. «.մենք կոչ ենք անում հիմնել մեր երկու երկրները ներկայացնող պատմաբաններից ու այլ փորձագետներից մի միասնական խումբ, որը կուսումնասիրի՝ 1915 թ. դեպքերն ու զարգացումները ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի, այլ նաև այդ խնդրի հետ կապ ունեցող բոլոր երկրորդ երկրների արխիվներում։
  6. Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի։
  7. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 – 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
  8. Թուրքական ժխտողականությունը շարունակվում է՝ շարունակելով Հայոց ցեղասպանությունը։

Ղրիմի պատերազմ 1853 – 1856

Ղրիմի պատերազմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հակառակորդ կողմերը սկսեցին եռանդուն նախապատրաստվել պատերազմին: Կովկասյան ճակատում Թուրքիան կենտրոնացրել էր մոտ 100 հազարանոց բանակ՝ Աբդի փաշայի հրամանատարությամբ: Հյուսիսից նրան պետք է օժանդակեին ապստամբ լեռնականների ջոկատները՝ Շամիլի գլխավորությամբ: Թուրքական ստվարաթիվ բանակին պետք է դիմակայեր Կովկասյան ճակատում գործող ռուսական կորպուսը: Վերջինս հրամանատար նշանակվեց գեներալ Բարսեղ Բեհբութովը: Բնական էր, որ գեներալի առաջնահերթ խնդիրն իր անհամեմատ փոքրաթիվ ուժերի շուտափույթ համալրումն էր: Սեւծովյան շրջանից շտապ Կովկասյան ճակատ փոխադրվեց 16 հազարանոց հետեւակային մի դիվիզիա:

Հայ կամավորական ջոկատների կազմավորումը

Պատերազմի նախօրեին եւ ընթացքում լայն թափ ստացավ տեղի ազգաբնակչությունից, առավելապես հայերից աշխարհազորային ջոկատների կազմավորումը: Հայ կամավորներ էին հավաքագրում Վաղաշապատում, Սարդարապատում, Ալեքսանդրապոլում: Օգոստոսին Շուշիում գնդապետ Աղայանի գլխավորությամբ ձեւավորվեց կամավորականների երեք հարյուրյակ: Նույնը նաեւ, Շամախիում: Կամավորական ուժերի ներգործման գործում մեծ դեր ունեցավ Միքայել Լոռիս-Մելիքովը: Հենց նա ստանձնեց կամավորականների մի խոշոր խմբավորման հրամանատարությունը, որոնք այդպես էլ կոչվում էին՝ «Լոռիս-Մելիքովի կամավորներ»: Նա նաեւ ղեկավարում էր հետախույզների եւ թիկունքում գործող գործակալների աշխատանքը: Նա եռանդուն բանակցություններ էր վարում քրդական ցեղերի առաջնորդների հետ: Նրա քայլերի շնորհիվ քրդերը միացան ռուսական բանակին: Նրանցից հենց հարյուր հոգի մտավ հենց իր՝ Լոռիս-Մելիքովի աշխարհազոր, որում բացի հայերից կային նաեւ ռուսներ, պարսիկներ, հույներ, վրացիներ:

Ռազմական գործողությունների սկիզբը

1853թ. հոկտեմբերի վերջին թուրքական կենտրոնական՝ քառասուն հազարանոց զորաբանակը Աբդի փաշայի գլխավորությամբ Կարսից շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ: Թշնամին անցավ Ախուրյան գետի աջ ափը եւ բանակեց Ալեքսանդրապոլից տասնհինգ կմ հեռու գտնվող Շիրակավան գյուղում: Թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար գեներալ Օրբելիանու գլխավորած՝ յոթ հազարանոց առաջապահ զորախումբը՝ սպառազինված 28 հրանոթով: Իշխան Օրբելիանու զորախմբի կազմում էր Լոռիս- Մելիքովը:

Բայանդուրի ճակատամարտը

Ռուսական զորքերի մոտենալուն պես թուրքերի առաջահ ջոկատը մարտի չբռնվեց այլ նահանջեց: Բայանդուրի մերձակայքում ռուսական զորախումբն անսպասելիորեն ընկավ գյուղի շրջակա բարձունքների վրա դիրքավորված հակառակորդի հրետանային ուժգին կրակի տակ: Շուտով օգնական ուժերով Բայանդուրը հասավ գեներալ Բեհբութովը եւ, ծանոթանալով իրավիճակին, անմիջապես մղվեց դեպի թշնամու ձախ թեւը: Բեհբութովի այս վճռական քայլը թշնամուն հարկադրեց նահանջել: Ռուս պատմաբանի բնորոշմաբ՝ Բայանդուրի ճակատամարտը Բաշքադըկլարի եւ Քյուրունկդարայի նշանավոր ճակատամարտերի նախերգանքն էր:

Պապ թագավոր

Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1

  1. Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը
  2. Արշակունիների արքայատոհմի անկումը

Պապ թագավորը ծնվել է 353 թվականին։ 370 թվականին նա գահի է եկել և 374 թվականի սպանվել է իր զինվորի կողմից նա դավաճանեց Պապ թագավորին։ Պապ թագավորին փորձել են սպանել երկու անգամ առաջին անգամ չհաջողվեց բայց երկրորդ անգամ նրան սպանեցին, առաջին անգամ նրան կանաչեցին ընթրիքի և փորձեցին սպանել Պապ թագավորը պաշտպանվեց երկրորդ անգամ նրան դավաճանեց իր զինվորը։ Նա շատ կարճ ժամանակ է կառավարել և բանակը սարքել է 90000 հազար, նա այնպես է արել, որ կաթողիկոսները ընտրվեն Հայաստանում այլ ոչ թե ուրիշ երկրներում։

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը
  • Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը
  • Որո՞նք են թագավորության անկման պատճառները

Օգտակար հղումներ՝

Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը

Արշակունիների արքայատոհմի անկումը

Տեսանյութեր՝

Հայորդիներ։Պապ թագավոր

Ձիրավի ճակատամարտ

Արշակունի արքաներ. Խոսրով 3-րդ, Տիրան, Արշակ 2-րդ

Ժամկետը՝ մարտ 7-11

Նպատակը՝

  • Ուսումնասիրել 4-րդ դարում՝ Արշակունի արքաների ներքին եւ արտաքին քաղաքականությունը
  • Ծանոթանալ պատմական մայրաքաղաք Դվինին և քաղաքի վերականգնման աշխատանքներին

Առաջադրանք

  • Ներկայացնել Արշակունի արքաների ներքին և արտաքին քաղաքականությունը
  • Նկարագրե՛լ Դվին մայրաքաղաքը

Արդյունքը՝

Արտագնա պարապմունք Դվինի հնավայրում

Օգտակար հղումներ՝

Տրդատ 3-րդ

Ժամկետը՝ Փետրվար 28- մարտ 4

Առաջադրանք՝

«Քրիստոնեությունը եւ հեթանոսությունը Հայաստանում» թեմայով նյութ պատրաստել

Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է 301 թ. Տրդատ երրորդի կողմից առաջին կաթողիկոսը եղել է Գրիգոր Լուսավորիչը։ Գրիգոր Լուսավորիչ հավատում էր Աստծուն և դրա համար Տրդատ երրորդը նրան գցում է Խոր Վիրապի փոսը։ Տրդատ երրորդը ժամանակ անց հիվանդանում է անբուժելի հիվանդությունով իր քույրը երազ է տեսնում, որ Գրիգոր Լուսավորիչը կարող է բուժել և գնում է խնդրում է Գրիգոր Լուսավորիչին, որ նա բուժի Տրդատ երրորդին Գրիգոր Լուսավորիչը աղոթում է և Տրդատ երրորդը բուժվում է այդպես 301 թ. Հայաստանում ընդունվել է Քրիստոնեությունը։ Հեթանոսությունը հայերը պաշտել են մինչև 301 թ. հեթանոսությունը դա կրոն է որը պաշտում է տարբեր Աստվածների Արամազդը եղել է աստվածների հայրը, Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի, Վահագն Ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է Նանե են իմաստության և ողջախոհության աստվածուհի Միհր Եղել է արեգակի, լույսի, մաքրության աստվածը։ Սպանդարամետ Եղել է երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի։ Հայաստանում գոյություն ունի մեկ հեթանոսական տաճար դա Գառնու տաճարն է երբ Տրդատ երրորդը ընդունեց քրիստոնեությունը նա որոշեց քանդել բոլոր հեթանոսական տաճարները քույրը նրան խնդրեց որ նա չքանդի Գառնու տաճար և նա չքանդեց։

Օգտակար հղումներ՝

Տարազ Հայկական ազգային հագուստ

Տարազը հայ ազգային հագուստ է, կան շատ տարբեր տարազներ՝ գույներով տարբեր տարազներ, մարզերի տարբեր տարազնե,ր տարբեր գործվածքներով տարազներ, կա տղամարդու տարազ և կանացի տարազ