ԱԼԳՈՐԻԹՄԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

  • Որոշակիություն. ալգորիթմը պետք է բաղկացած լինի իրագործելի քայլերից: Դրա մեջ եղած յուրաքանչյուր գործողություն պետք է հասկանալի լինի և միարժեքորեն մեկնաբանվի կիրառողի կողմից: Միևնույն նախնական տվյալների վրա բազմակի կիրառված նույն ալգորիթմը պետք է աշխատի ճիշտ միևնույն կերպ և հանգի նույն արդյունքին:
  • Մասսայականություն. ալգորիթմը պետք է պիտանի լինի նույն դասի բազմաթիվ խնդիրների լուծման համար՝ նախնական տվյալների թույլատրելի ցանկացած արժեքների դեպքում:
  • Արդյունավետություն. նախապես սահմանված վերջավոր քանակի գործողությունների արդյունքում ալգորիթմը պետք է հանգի որոշակի արդյունքի:
  • Դիսկրետություն. ալգորիթմը պետք է բաղկացած լինի իրար հաջորդող առանձին պարզ գործողություններից (քայլերից):

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *