Հանդուրժողականություն

«Հանդուրժողականությունը քաղաքացիական հասարակության արժեք ու
սոցիալական նորմ է, որը դրսևորվում է քաղաքացիական հասարակության բոլոր
անդամների տարբեր լինելու, տարբեր կրոնական, քաղաքական, ազգային և այլ
սոցիալական խմբերի միջև կայուն ներդաշնակության ապահովման, տարբեր
մշակույթների, քաղաքակրթությունների և ժողովուրդների բազմազանության հանդեպ
հարգանքի, իրենց արտաքնով, լեզվով, համոզմունքներով, սովորույթներով ու
դավանանքով տարբերվող մարդկանց ըմբռնումով մոտենալու և նրանց հետ
համագործակցելու պատրասատակամության մեջ»:

Որո՞նք են տարբերությունը հանդուրժողականության, համբերության և անտարբերության։ Նշե՛լ օրինակներ
Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել։

Հանգիստ տոկունություն. չարչարանքները, անարգանքները կամ վիրավորանքներն առանց գանգատվելու կամ վրեժխնդրության տանելու կարողություն:

Անտարբերությունը մարդու վիճակն է, որում նա անտարբեր է մնում ուրիշների նկատմամբ: Նա զուրկ է շրջապատի մարդկանց և իրադարձությունների հանդեպ հետաքրքրությունից, նրա վերաբերմունքը կարելի է որակել որպես պասիվ: Երբ սրտում այլևս կարեկցանք չկա, այն դառնում է անխիղճ: Թեթև զգացմունքները լքում են հոգին, և անհատը դառնում է ընդունակ ամենավատ արարքների: Բայց որոշ դեպքերում անտարբերությունը կարող է օգտակար լինել:

Ի՞նչ կարևորություն ունի հանդուրժողականությունը հասարակության մեջ։

Հանդուրժողականության շնորհիվ մարդիկ ավելի լավ են վերաբերվում իրենց և ավելի քիչ են վիճում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *