Ուսումնական պայմանագիր

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԿողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ,օրենսդրությամբ, Դպրոցի կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ`Կանոններ), դպրոցի կանոնադրությամբ, Պայմանագրով։Տնօրենը պարտավոր է՝1) Մինչև Պայմանագրի կնքումը Սովորողին և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել առաջարկվողՊայմանագրին, տրամադրել կրթահամալիրի կանոնադրության, Դպրոցի կանոնադրության, Կանոնների,Ծրագրի, Կարգերի էլեկտրոնային տարբերակները (տես mskh.am-ում).2) Օրինական ներկայացուցչի կողմից հիմնավորված պատճառներով ժամանակավորապես հաճախելչկարողացող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպել հեռավար կամ տնային ուսուցում.3) Դպրոցում ուսուցումը կազմակերպել Ծրագրի պահանջներին համապատասխանՍովորողի համար ապահովելով Ծրագրով սահմանված գիտելիքների, կարողությունների, արժեքների ընդհանրական որակական մակարդակը. 4) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին՝ միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, հանրակրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների և կրթության աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը. 5) ապահովել հատուկ կարիքով սովորողի ներառումը Դպրոց. կարիքին համապատասխան հոգեբանի,լոգոպեդի, սոցիալական մանկավարժի ծառայություն.6) ստեղծել Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացմանհամար անհրաժեշտ պայմաններ.7) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմաններըպարտավորեցնելով Սովորողին պահպանել անվտանգության կանոնները: Միաժամանակ իրագործել նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, թմրեցնող նյութերից, ծակող, կտրող գործիքներից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ. 8) սահմանված կարգով ապահովել սովորողների մասնակցությունը Դպրոցի կառավարմանըառավելագույնս խթանելով ինքնուրույնությունը և անհատական պատասխանատվությունը։Տնօրենի իրավունքները որոշված են Դպրոցի կանոնադրությամբ, Կանոններով, Կարգերով, ղեկավարի պաշտոնինկարագրով:Օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝1) Սովորողին ապահովել ուսումնական անհատական նեթբուք-նոթբուքով կամ հավասարազորտեխնիկական այլ միջոցով, ուսումնառության համար անհրաժեշտ գրքերով, անհատական ուսումնական,այդ թվում՝ նաև մարզական, ճամփորդական միջոցներով, տանը՝ համացանցով, դպրոցում՝ իրերը պահելուանհատական պահարանով.

4) մասնակցելու Կրթահամալիրի, Դպրոցի կառավարման, Ծնողական ինքնավարության մարմինների,Կրթահամալիրում իրականացվողմեծահասակների կրթության ծրագրերին, Կրթահամալիրի օրացույցով անցկացվող ստեղծագործական հավաքներին, ներքին գնահատման գործընթացներին, առցանց քննարկումներին. 5) ներդրումներ կատարելու Կրթահամալիրի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներում, այդ թվում ուսումնա-հայրենագիտական աշխատանք, ուսումնական ճամփորդություն, ստեղծագործական,հայրենագիտական, էկոլոգիական ճամբարներ, սովորողների տրանսպորտային փոխադրմանկազմակերպում։Սովորողն իրավունք ունի.1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից.2) սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը(ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը.3) սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում.4) սահմանված կարգով ընտրելու մարզաձևը.5) մասնակցելու կրթահամալիրում գործող ակումբների աշխատանքներին.6) հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին.7) մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու.8) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:Սովորողը պարտավոր է.1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.2) պահպանել անվտանգության կանոնները.3) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլորպարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.4) բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.5) սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,ծեսերին, տոներին.6) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակականնախագծերի իրականացմանը.7) վարել իր ուսումնական բլոգը.8) հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքիաշխատանքներին.9) վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակիղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.10) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին.ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված.11) սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *